Գալիս կեղծ բաներ եք ասում, հետո նեղանում եք՝ ինչու հետևորդ չունեք․ Գաբրիելյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Գալիս կեղծ բաներ եք ասում, հետո նեղանում եք՝ ինչու հետևորդ չունեք, ձեզ չեն աջակցում»,- Աժ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Դուք ասում եք՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությամբ՝ առանց ընթացակարգերի՝ լիազորություն է տրվում ԱԱԾ-ին վերացնելու արխիվը․ այդպիսի բան չկա»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից մտահոգություն էր հայտնել՝ նշելով․ «Այս օրենքի փոփոխությամբ լիազոր մարմնի՝ ԱԱԾ արխիվային նյութերը կարող են ոչնչացվել օրենքի և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Մենք փորձում էինք խմբագրել և ամրագրել, որ միայն գաղտնազերծումից հետո կարող են ոչնչացվել ԱԱԾ արխիվային նյութերը, որովհետև այստեղ տեսնում ենք լուրջ վտանգ, հանրային ավտանգության վտանգ, որ ցանկացած պահի, առանց ընթացակարգերն անցնելու ինչ-որ փաստաթղթեր կարող են ոչնչացվել։ Սա է հիմնական անհանգստությունը, որ վաղը չպարզվի, թե ԱԱԾ-ի փաստաթղթերը սկզբից մինչև վերջ՝ ալֆայից մինչև օմեգա անվերադարձ ոչնչացված են։ Իշխանությունը «կամ»-ը և ով» փոխելու մեր նախաձեռնությունն այդպես էլ չընդունեց, մերժեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։