Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար բնակելի ավան կստեղծվի Կոտայքի մարզում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան։
Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտդահլիճ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր Ծրագրի շահառու հանդիսացող զինվորների համար, ինչպես նաև բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանը։

Ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ բարեկարգման աշխատանքները կիրականացվի 4 տարում։ Յուրաքանչյուր տան համար նախատեսված է նախնական հաշվարկով շուրջ 40 միլիոն դրամ բյուջե։ Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել շուրջ 75 միլիոն դրամ։ Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ։ Ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ 450 միլիոն դրամ։