Անկարան կարող է Բաքվին ստիպել՝ ավելի կառուցողական լինել․ պատճառը Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն են․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի գագաթնաժողովում հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ։ Օրերս Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանն ասաց՝ հանդիպումից դրական տպավորություն է ստացել։ «Շատ կարևոր է արձանագրել, որ և՛ հեռախոսազրույցը (մինչ դեմ առ դեմ հանդիպումն էր տեղի ունեցել), և՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական այն առումով, որ մեր խոսակցության բովանդությունը, իմ և Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող հայտարարությունններից»։ Պարո՛ն Սաֆրաստյան, առնվազն հրապարակային հայտարարություններից մենք գիտենք Թուրքիայի նախագահի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ՝ և՛ հայ-թուրքական, և՛ հայ ադրբեջանական օրակարգի հետ կապված։ Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Էրդողանի, եթե ոչ հռետորաբանության, ապա հայտարարությունների փոխվելն ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, որից Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել։

-Ես կարծում եմ՝ մի քիչ ավելի խորը պետք է վերլուծել իրադրությունը, որ մեր տարածաշրջանում առկա է։ Դրա արտահայտումներից մեկն այն է, որ ամերիկյան քաղաքականությունն է ակտիվանում մեր տարածաշրջանում։ Մյուս կողմից՝ կարող ենք տեսնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն է ծավալվել ամենալայն հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող քննարկումներում տեղ է գտել նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դա բխում է իրենց ընդհանուր ռազմավարությունից։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն այս խնդրի նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Վերջին շրջանում ամերիկյան դիվանագիտությունը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա այն հարցում, որ Թուքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիան իր հռետորաբանությունը փոխի, ավելի կառուցողական, իրատեսական լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, կարծում եմ՝ Թուրքիայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել․ տասնամյակներ շարունակ դա նույնն է, և հիմքում աշխարհաքաղաքական գործոններն են։ Մասնավորապես՝ Հայաստանն ավելի շատ պետք է շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քան Թուրքիան, և դրա համար Հայաստանը պետք է գնա զիջումների․ սա է թուրքական հիմնական մոտեցումը, որն արտահայտվում է տարբեր նախապայմաններով։

Եվ հիմա էլ մոտեցումը չի փոխվել, բայց այս աշխարհաքաղաքական իրողությունը, որ կա, դրան ավելացել է քաղաքականությունը, որովհետև Թուրքիան էլ է մեծապես շահագրգռված ԱՄՆ-ի հետ հարաբերություններում,  շատ բան է ուզում ստանալ ԱՄՆ-ից։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն զուտ հռետորաբանության մակարդակով, այլ նաև բանակցային սեղանի շուրջ Թուրքիան իր մոտեցումներն ավելի կառուցողական կդարձնի։

-Հայ-թուրքական բանակցություններում մշտապես առկա է Ադրբեջանը․․․ Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի այդքան մեծ շահագրգռվածությունը կարո՞ղ է զիջումների պատճառ դառնալ հայ-ադրբեջանական օրակարգում Թուրքիայի դիրքորոշման առումով, և նրանք այսուհետ այդքան շատ չխառնվեն հայ-ադրբեջանական հարաբերություններին։

–Ես կարծում եմ՝ ընդհակառակը․ հենց Թուրքիա՛ն կարող է Ադրբեջանի դիրքորոշման վրա ազդեցություն գործել և ստիպել, որ Ադրբեջանը, գուցե, մի քիչ ավելի կառուցողական լինի։ Ադրբեջանը կարծես թե վտանգ է զգում՝ ոչ միայն Թուրքիայի այդ դիրքորոշման հետ կապված, այլ որ Արևմուտքը որոշակի գործողություններ է իրականացնում՝ Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասնավորապես՝ շատ կարևոր էր Ֆրանսիայի Սենատի հայտարարությունը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն է ճնշում գործադրում, որ Ադրբեջանը համաձայնվի Սոչիի հանդիպմանն առաջարկված ռուսական տարբերակի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան