Փաշինյանի չիրականացած խոստումը. մեկ անձից ավելի քան 300 մլն դրամի նոր գնում` առանց մրցույթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Փաշինյանի ղեկավարությամբ Կառավարությունը շարունակում է հարյուրավոր միլիոնների պետական գնումներ կատարել՝ առանց մրցույթ հայտարարելու, մեկ անձից գնման ընթացակարգով։ Առանց մրցույթի վերջին խոշոր գնումը հատում է 300 մլն դրամի շեմը․ գործադիրը 309 մլն դրամ է ծախսել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի կազմակերպման համար։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Այս անգամ ևս հարյուրավոր միլիոնները բաժին են հասել առանց մրցույթի գնումների ոլորտում արդեն առաջատար դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը։

Ոչ միայն դատաիրավական համակարգում, այլև տնտեսական ոլորտում արդարություն հաստատելու խոստմամբ իշխանության եկած հեղափոխական Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ինչո՞ւ են պետական միջոցներից հարյուրավոր միլիոններ ծախսվում առանց մրցույթի։ Չէ՞ որ վարչապետն անձամբ էր տնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպում ու պահանջում պետական գնումներ՝ առանց կոռուպցիոն երևույթների։

Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը, ըստ էության, փոխարինում է նախկին իշխանությունների օրոք անցկացվող Հայաստան-Սփյուռք համաժողովին։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի աշխատակազմում դժվար թե միջոցառումից մեկ ամիս առաջ տեղեկանային դրա անցկացման մասին, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ մի քանի ամիս առաջ գնման մրցույթ չեն հայտարարել։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։ Բարձրաստիճան պաշտոնյան հոկտեմբերի 28-ից 31-ն անցկացված գագաթնաժողովի կազմակերպման համար մրցույթ չհայտարարելու պատճառ է նշում սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունները։

Պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը հակադարձում է պաշտոնյային՝ նշելով, որ այս մասշտաբի միջոցառումները չեն կազմակերպվում մեկ ամիս առաջ, ուստի գերատեսչությունները մրցութային հայտ պետք է պատրաստեին առնվազն ամռան ամիսներին։ Արտակ Քյուրումյանի խոսքով՝ Կառավարության աշխատանքը, այդ թվում՝ գնումների գործընթացը պետք է վերահսկվի խորհրդարանի կողմից, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն, ինչը, սակայն, չի արվում։

Փորձագետը հիշեցնում է՝ 2020 թվականին Հաշվեքննիչ պալատն իր եզրակացությունում նշել էր, որ պետական գնումների 40 տոկոսը, որը կազմում է 125,5  մլրդ դրամ, կատարվել է մեկ անձից գնումների ընթացակարգով։ 2021 թվականին ՀՊ-ն այս մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Մինչ պետական կառույցը գաղտնի է պահում մեկ անձից կատարվող գնումների ցուցանիշը, Factor TV-ն Գնումների պետական համակարգից պարզել է, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին պետությունից առանց մրցույթի 750 մլն դրամ կամ 1,5 մլն դոլար է ստացել Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար։ Հիմնավորումը կրկին ժամանակի սղությունն էր, չնայած դեռևս 2021 թվականի նոյեմբերից էր հայտնի, որ 2022-ի մայիսին Հայաստանում անցկացվելու է այդ սպորտային միջոցառումը։

Թավշյա հեղափոխությունից հետո պետական գնումներին ակտիվ մասնակցություն ունեցող «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներից Ռուդիկ Տեր-Գալստյանը Հանրային հեռուստաընկերությունում ժամանակին զբաղեցրել է գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, իսկ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի օրոք եղել է նախագահի օգնական։ Նա նոյեմբերին ընդամենը 25 հազար դրամով վաճառել է իր 50 տոկոս բաժնեմասը Ռուդիկ Տեր-Գալստյանին։

Հավելենք, որ «Ֆակտորի փրոդաքշն»-ի իրականացրած 12 գնումներից 11-ը եղել է առանց մրցույթի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան