Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

Լուրեր

26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում  կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները: