Դատավորի անունը լսելիս հասկանում ենք՝ արդարադատությունը որակյա՞լ է լինելու, թե՞ ոչ. Արսեն Սարդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եվ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով։

Փաստաբան Արսեն Սարդարյանի դիտարկմամբ՝ առանձին բռնագանձման դատարան ստեղծելով՝ հնարավոր կլինի թեթևացնել դատավորների ծանրաբեռնվածությունը․ «Փոքր բյուջեով հնարավոր է հասնել հսկայական արդյունքի»։

Դատարանների ծանրաբեռնվածության հարցը, ըստ փաստաբանի, խիստ օրհասական է նաև տնտեսական առումով․ «Երբ մեր երկրում ներդրում անողները հարցնում են արդարադատության պրոցեսի որակի մասին, ես կմկմում եմ, որովհետև դատական վեճի լուծումը մեկ-երկու տարի է ձգվում, իսկ դա կարող է տնտեսվարողին մեծ գումարների կորստի կամ սնանկացման բերել։ Եվ շղթայական օղակով կարող են սնանկանալ նաև տարբեր այլ կազմակերպություններ․ այսինքն՝ դատական գործերի ձգձգումը տնտեսական որոշակի վտանգներ է ստեղծում․ դատարանները կարևոր անելիք ունեն, պետք է արագ արձագանքեն, արագ լուծում տան»։

Սարդարյանն անդրադարձավ նաև դատավորների հեղինակությանը․ «Երբ որ գործը մակագրվում է , դատավորի անունը լսելիս հասկանում ենք՝ արդարադատությունը որակյա՞լ է լինելու, թե՞ ոչ․․․ Անբարեխիղճ դատավորը պետք է գործի քննության ընթացում առերևույթ խախտումների դեպքում կարգապահական պատասխանատվության ռիսկի առջև կանգնի»։

Մանրամասները տեսանյութում։