Ավտովթար Սարալանջի խճուղում. կան տուժածներ

Լուրեր

26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բոլորը

Նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։