Մեր մտածելակերպի փոփոխությունը պետք է բերի նրան, որ պետությունը ժամանակ առ ժամանակ իր որոշ ֆունկցիաներից ուղղակի ազատվի․ Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հադես է եկել դասախոսությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագիրը կրող դասախոսությամբ: Այս մասին տեղեկացնում են նախագահականի մամուլի ծառայությունից։

«Մեր շրջապատում, մեր տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում երևույթներ կան, որոնք մեկնաբանելու կարիք ունեն և այդ մեկնաբանությունների մեջ պետք է լինեն նաև տեսական դատողություններ կամ տեսական մեկնաբանություններ: Այդ առումով ամենակարևոր թեման՝ պետության դերի մասին խոսակցություններն են: Շատ դեպքերում, երբ խոսում ենք մեզ շրջապատող միջավայրի, պետության կամ իշխանության գործողությունների մասին մոռանում ենք, թե ինչ է նշանակում պետություն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ այն միջավայրը, որում հիմա ապրում ենք և այն միջավայրը, որ մենք ունեցել ենք Խորհրդային տարիներին կամ դրանից անմիջապես հետո, լրիվ այլ է: «Այն պահանջները, որոնք ներկայացվել են պետությանը Խորհրդային տարիներին, 1990-ականներին և հիմա բոլորովին այլ են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ պետության դերի մասին խոսելը շատ կարևոր դարձավ COVID-19 համավարակի ընթացքում: Նախագահը ներկայացրել է համավարակի բռնկման արդյունքում առաջացած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ աշխարհի տարբեր պետությունների ձեռնարկած քայլերը, Հայաստանի մոտեցումները:

Հանրապետության նախագահը խոսել է նաև պետական ինստիտուտների դերի, տնտեսությունում պետության ներկայության անհրաժեշտության և պետական գործառույթների մասին:

«Համատարած ավելի շատ գերակշռող են այն տեսակետները, որ պետության կարգավորիչ դերը պետք է ավելի մեծացնել: Տնտեսագետներս փորձում ենք ասել, թե ո՞րն է ամենակարևորը: Պետությունն ի՞նչ պետք է անի… Այս հարցը դեռևս քննարկումների տեղիք է տալիս… Ընդհանուր առմամբ, պետությունն առաջին հերթին, իհարկե, պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, լուծի կոնֆլիկտները, կարգավորի իրավական դաշտը: Քաղաքացին պետք է պաշտպանված լինի, բիզնեսը պետք է պաշտպանված լինի: Այս հարցերում, իհարկե, պետությունը դեր ունի: Պետք է տրամադրի այնպիսի բարիքներ, որոնք մասնավոր հատվածը չի կարող տալ: Սա պայմանական է, քանի որ ժամանակի ընթացքում բարիքների տրամադրման գործառույթները ևս փոխվում են:

Տեխնոլոգիական զարգացումը, ժամանակի ընթացքում մեր մտածելակերպի կամ վարքագծի փոփոխությունը պետք է բերի նրան, որ պետությունը ժամանակ առ ժամանակ իր որոշ ֆունկցիաներից ուղղակի ազատվի: Առաջընթացը դա է պահանջում»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է նաև տնտեսական առաջընթացի հիմնական տարրերին, պետության դերին, ժամանակակից տնտեսագիտության, ինչպես նաև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, պետություն-շուկա հարաբերություններին:

Նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: