Էլի «սուրմալուներ» կա՞ն մեր երկրում. ի՞նչ է արվում կանխելու համար․ պատգամավորը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Էլի «սուրմալուներ» կա՞ն մեր երկրում. ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար․ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանին, հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«50 հազար դրամ տուգանքով հնարավո՞ր է կանխել այն անտարբերությունը, որ տիրում է նման ձեռնարկություններում»,- հարցրեց պատգամավորը։

ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կառավարության հանձնարարությամբ ԱԻՆ-ը մշակում է հրավտնագ նյութերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի ընդունման արդյունքում հրդեհավտանգ նյութերի ողջ գործունեությունը՝ ներկրում, արտադրություն, պահեստավորում, իրացում և այլն, դառնալու է լիցենզավորված գործունեություն և համապատասխան մարմինների կողմից այդ գործունեությունը վերահսկողության տակ է գտնվելու․ «Այսինքն՝ օրենսդրական կարգավորումների արդյունքում վերահսկողական մեխանիզմներ կարող ենք ունենալ»։

«Ինչ վերաբերում է շենքերի սեյսմակայունությանը, ՀՀ-ն 2020թ․ մշակել է աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն․ դա չափազանց կարևոր փաստաթուղթ է։ Բազմաթիվ աշխատանքներ ունենք իրականացնելու․ աղետների կանխարգելման գործողությունների ուղղությամբ ևս փորձում ենք օրենսդրական կարգավորումների տեսքով կտրուկ քայլեր իրականացնել՝ հնարավոր աղետների ռիսկերը կանխարգելելու և կառավարելու նպատակով»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։