Ադրբեջանական ԶԼՄ-ն լուսահոգի Ահարոն Ադիբեկյանին վերագրվող «վերլուծություն» է հրապարակել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի քարոզչական մի շարք լրատվամիջոցներ ծիծաղելի վիճակում են հայտնվել հերթական հակահայկական կեղծիքի պատճառով։ Ադրբեջանական Modern.az կայքը հոդված է հրապարակել, որում ներկայացված վերլուծությունները վերագրվում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին։  Հոկտեմբերի 30-ով թվագրված  նյութում ասվում , թե ըստ Ադիբեկյանի՝«Հայաստանը ճակատագիրը որոշվելու է այս տարվա վերջին»։

«Ադրբեջանն ունի բազմաթիվ այլընտրանքներ։ Նա հնարավորություն ունի զուգահեռ աշխատելու Արևմուտքի ու Մոսկվայի հետ։ Իսկ Հայաստանի հնարավորություններն այդ առումով հավասար են զրոյի։ Եթե հիմա մենք ուզում ենք շահել, պետք է այնպես անենք, ինչպես Կրեմլն է ասում և ասել «այո» խաղաղությանը։ Հակառակ դեպքում կարող է ուշ լինել»,-ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի ասել է «հայ քաղաքական գործիչ Ահարոն Ադիբեկյանը»։

Ուշագրավն այս իրավիճակում այն է, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որին լրատվամիջոցը ներկայացնում է որպես քաղաքական գործիչ, մահացել է դեռևս 2021 թ-ի հունվարի 3-ին կորոնավիրուսի հետևանքով։ Ընդ որում՝ ադրբեջանական այս լրատվամիջոցը Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրերին՝  հոկտեմբերի 23-ին ևս Ադիբեկյանին վերագրվող մեկ այլ հորինվածք էր հրապարակել։   Ըստ աղբյուրի՝ Ադիբեկյանն այդ դեպքում էլ, իբր, ասել է, թե Իրանը անկեղծ չէ Հայաստանի հետ։ Ավելի ուշ երկու հրապարակումներն էլ կայքից հեռացվել են։

Էմմա Չոբանյան