Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» մրցաշարում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 18-30-ը Սլովենիայում մասնակցել է «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և նվաճել 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։

Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը: Բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին. մարզիկն արժանացել է արծաթե մեդալի։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Եվս 4 հայ բռնցքամարտիկներ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներ ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ է մասնակցել»,- ասված է հաղորդագրությունում։