Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սկսել են ռազմաօդային ուժերի լայնածավալ զորավարժություններ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են օդային ուժերի լայնածավալ համատեղ զորավարժություններ Կորեական թերակղզում, որում ներգրավված են 240 մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, գրում է հարավկորեական Yonhap գործակալությունը:

Հաղորդվում է, որ մոտ 1600 թռիչք է նախատեսվում «Vigilant Storm» զորավարժությունների շրջանակներում: Դաշնակիցները հայտարարել են, որ նման վարժանքներն անհրաժեշտ են Հյուսիսային Կորեայի հնարավոր սպառնալիքին դիմակայելու համար, որն այս տարի ռեկորդային թվով հրթիռներ է արձակել: Բացի այդ, Սեուլը մտավախություն ունի, որ Փհենյանը շուտով կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, զորավարժություններին կմասնակցեն նաև կորեացի և ամերիկացի հազարավոր զինվորականներ։ Բացի այդ, Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի թիվ 33 ջոկատը Հարավային Կորեա կուղարկի KC-30A լիցքավորող ինքնաթիռ։ Զորավարժությունները կտևեն մինչև ուրբաթ՝ նոյեմբերի 4-ը։

Հարավային Կորեան չի բացառում, որ Հյուսիսային Կորեան, ի պատասխան դաշնակիցների զորավարժությունների, կարող է փորձել ցուցադրել իր կրակային հզորությունը՝ բալիստիկ հրթիռներ արձակելով։