ArmSat-1 արբանյակը դեռ լուսանկարներ չի փոխանցել․ ԲՏԱՆ-ից հայտնում են՝ «թեստավորման փուլում է»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի հստակեցնում՝ Հայաստանի առաջին արհեստական արբանյակը տիեզերք արձակվելուց հինգ ամիս անց որևէ լուսանկար փոխանցել է, թե ոչ։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին ուղղված գրությամբ հետաքրքրվել էինք՝ արբանյակից ստացվե՞լ են լուսանկարներ, եթե ստացվել են, ապա երբվանի՞ց, ի՞նչ պարբերականությամբ, և եթե չեն ստացվել, ապա որո՞նք են պատճառները։

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշել են․ «Արբանյակի բոլոր ենթահամակարգերն ու սարքերը, այդ թվում՝ օպտիկական և կապի, առանձին-առանձին հաջողությամբ թեստավորվել են, արդյունքները դրական են։ Թեստավորման գործընթացները տեղի են ունենում ըստ նախատեսված ժամանակացույցի։ Բոլոր աշխատանքների ավարտից հետո տիեզերալուսանկարների ստացումը կկրի կանոնավոր բնույթ»։

Հարցման պատասխանը ստանալուց հետո Factor.am-ը նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանին խնդրեց հստակեցնել՝ լուսանկարներ ստացվե՞լ են, թե՞՝ ոչ։ Նա նշեց, որ գրավոր պատասխանին ավելացնելու նոր տեղեկատվություն չկա։

Նախարարության պատասխանից ենթադրելի է, որ արբանյակը դեռ լուսանկարներ չի ուղարկում, քանի որ գտնվում է տեխնիկական փորձարկումների փուլում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ավելի վաղ հայտարարել էին, որ արբանյակի անվանումը ArmSat-1 է։ Արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։

Նարեկ Կիրակոսյան