Ազգի խայտառակությունն է՝ բոյկոտող ընդդիմությունը գնաց ԱԺ՝ Զատուլին պաշտպանելու․ ինչո՞ւ Ալիևին չդատապարտեցիք ամբիոնից սեպտեմբերի 13-ին․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում հայտարարում է․ «Եթե հայ ժողովուրդը և ՀՀ ներկա ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի տարբերակներից մեկը, որքան ես գիտեմ՝ «վաշինգտոնյանը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա: Դե, եթե Հայաստանն այդպես է համարում, խնդրեմ: Մենք կսատարենք հայ ժողովրդի ցանկացած որոշում»:

Խնդիրն այն է, որ նույն Պուտինը պատերազմից հետո երկու անգամ հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի»։ Ո՞ր Պուտինին հավատանք՝ Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից։

«Պուտինը շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը դժգոհ է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի քաղաքականությունից։ Հայ ժողովուրդը գիտի, որ Ադրբեջանի հետ միասին ՌԴ-ն մեր դեմ քաղաքականություն է իրականացնում։ Հիմա փորձ է անում Հայաստանի հասարակությանը մանիպուլացնել, թե ինչո՞ւ եք քննարկում Վաշինգտոնի տարբերակը։ Լսել եմ, որ ԱՄՆ-ն առաջարկում է Բաքու-Ստեփանակերտ խոսակցություն սկսել՝ միջազգային մեխանիզմներով, բայց ես չեմ էլ լսել վաշինգտոնյան տարբերակի մասին»,- ասաց նա։

Քաղաքագետը պնդում է, որ Պուտինը հակասում է ինքն իրեն․ «Հիշո՞ւմ եք՝ նոյեմբերի 9-ից հետո Պուտինը երկու անգամ հայտարարեց, որ ոչ միայն 7 շրջաններն են պատկանում Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի, նրա անբաժանելի մասն է։ Ինքը դա ասել է և հակասում է իր այսօրվա ասածին։ Հենց ՌԴ-ն է ուզում հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, այլ ոչ թե ԱՄՆ-ն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան