Ոստիկանական Գվարդիայի ձևավորման մեկնարկը տրվել է

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Բացման խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում Ոստիկանական Գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է: Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:

Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո:

Սարգսյանը փաստել է, որ ավելի ընդհանրական՝ Գվարդիայի ձևավորումը և դրա ներքո դիտարկվող Ոստիկանության զորքերի ապառազմականացումը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով:

Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների արդյունքում Ոստիկանության զորքերը պետք է իրապես լինեն պատրաստված, գործառույթների ծավալը պետք է լինի հստակ, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությունը՝ անհրաժեշտ ու բավարար: Նա կարևորել է հանդիպմանը նաև Ոստիկանության զորքերի ներգրավումն ու պատրաստակամություն հայտնել աջակցել գործընթացին:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, գույքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանց հաշվառմամբ հստակեցնել Գվարդիայի ձևավորման ճանապարհային քարտեզի առանձին բաղադրիչների դետալացված պատկերն ու առաջ շարժվել»,- ասված է հաղորդագրությունում։