Իլոն Մասկը ստանձնել է Twitter-ի ղեկավարումը․ գործարքը 44 մլրդ դոլար է արժեցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկը ստանձնել է Twitter ընկերության ղեկավարումը, իսկ դրա նախկին ղեկավարությունը լքել է կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Այս մասին հայտնել է CNBC-ի թղթակից Դեյվիդ Ֆաբերը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

«Իլոն Մասկն այժմ ղեկավարում է Twitter-ը։ Ինձ տեղեկացրել են, որ նախկին գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալն ու ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը հեռացել են գլխավոր գրասենյակից և այլևս չեն վերադառնա, քանի որ սկսվում է Մասկի դարաշրջանը»,- նշել է լրագրողը։

Միլիարդատերն էլ Twitter-ում գրել է, որ «թռչունն ազատված է»՝ ակնհայտորեն ակնարկելով գնման ավարտի մասին:

Financial Times-ի փոխանցմամբ՝ Մասկն արդեն փակել է ընկերության գնման գործարքը։

Ապրիլին Twitter-ի ղեկավարները հայտարարել էին, որ Մասկն առաջարկել է ձեռք բերել սոցցանցը 44 միլիարդ դոլարով: Մայիսին էլ ձեռնարկատերը հայտարարել էր, որ փորձում է տեղեկատվություն ստանալ ընկերությունից այն մասին, որ կեղծ օգտահաշիվները և գովազդային հաղորդագրությունների զանգվածային տարածման համար նախատեսված օգտահաշիվները կազմում են սոցիալական ցանցում հաշիվների ընդհանուր թվի 5%-ից պակասը:

Նրան նման տվյալներ չեն տրամադրվել, իսկ հուլիսի սկզբին Մասկի փաստաբաններն ընկերությանը հայտնել են, որ նա հրաժարվում է ընկերությունը գնելուց։ Հուլիսի 12-ին Twitter-ը դատական հայց է ներկայացրել՝ փորձելով ստիպել Մասկին կատարել իր պարտավորությունները։

Տաթև Ֆռանգյան