Ադրբեջանի փոխվարչապետը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, շարունակելով իր երկրի ԱԳՆ-ի քաղաքականությունը, նույնպես որոշել է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեք անցակետերի բացման վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ թվիթերյան իր էջում գրառում էր արել տարածաշրջային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։

«Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ բացելու երեք անցակետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանից դրական արձագանքի»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցմամբ՝ արձագանքելով՝ Մուստաֆաևը նշել է, թե Բաքվի համար այն անընդունելի է։

«Մենք Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Որովհետև նախ՝ մոնիթորինգի արդյունքների համաձայն, այդ կետերից բխող ճանապարհները, ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով, տարվա մեծ մասի ընթացքում պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար, որը ապաշրջափակման նպատակներից մեկն է։ Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս առումով համաձայնություն չի եղել։ Ուստի, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը Հայաստանի ցանկության բացակայությունն է՝ ներկայացնել նույն մոնիթորինգով առաջարկվող օպտիմալ երթուղին»,- ասել է նա։

Մուստաֆաևը, ի դեպ, չի խոսել, թե ինչ երթուղիներ է Ադրբեջանը տրամադրելու Հայաստանին սեփական տարածքում ապաշրջափակման համատեքստում և, իհարկե, այն մասին, որ Հայաստանը նաև առաջարկել է Ադրբեջանին երթուղու մասով փաստաթուղթ ստորագրել, որից Բաքուն հրաժարվել է, փոխարենը փորձում է սեփական անհասկանալի մոնիթորինգի տվյալները որպես փաստարկ բերել։ Եվ վերջապես, ՀՀ-ն է որոշում՝ սեփական տարածքում որտեղ և ինչ անցակետ բացել։

Էմմա Չոբանյան