Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Լուրեր

03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւային․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա:

Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարեւորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձեւերի քվեարկության համակարգային մոտեցման եւ միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության եւ փոխգործակցության կարեւոր հարթակ:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսեւորմանը եւ դրան հաջորդած դեպքերին: Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ եւ հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80.000 հայ: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50.000) եւ Սամարղանդ (25.000) քաղաքներում:

Սամարղանդ քաղաքը՝ որպես մշակույթների խաչմերուկ, ոգեշնչում էր մեր հայրենակից, հայ իմպրեսիոնիստ եւ ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Տեր-Թադեւոսյանին: Սամարղանդում նա ստեղծել է ավելի քան 400 արվեստի նմուշ: «Հպարտությամբ կցանկանայի նշել Հովհաննես Տեր-Թադեւոսյանի դերը 20-րդ դարի սկզբին Ուզբեկստանի կերպարվեստի ձեւավորման գործում: Նա մասնակցել է Նկարիչների միության ստեղծմանը եւ հիմնել կերպարվեստի աշխատողների ասոցիացիա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարն Ալեն Սիմոնյանին խնդրել է փոխանակվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում մեր երկրի առաջավոր փորձով:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել պաշտոնական փոխայցերի հրավերներ»,- ասված է հաղորդագրությունում։