Մեկ օրում Ուկրաինայի քաղաքներին 20-ից ավելի ավիացիոն և հրթիռային հարվածներ են հասցվել

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը 18 ավիացոն ու 4 հրթիռային հարվածներ են հասցրել ուկրաինական քաղաքներին, ինչպես նաև 56 կրակոց են արձակել համազարկային կրակի կայանքներից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։

«Թշնամական հարվածներ են հասցվել Կուպյանսկ, Դրուժկովկա ու Զապորոժիե քաղաքներին»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Անցած գիշեր հաղորդվել է նաև Կիևի մարզի շրջաններից մեկին հասցված հարվածների մասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Հարված է հասցվել մարզի համայնքներից մեկին։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Շարունակվում է հրդեհի ու հարվածների հետևանքների չեզոքացումը։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր ու վիրավորներ չկան»,- Telegram-ալիքում հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան։

Հաղորդվել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։

Տաթև Ֆռանգյան