Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Press Trust of India լրատվական գործակալությունը հայտնել է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև։  Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ Սերգեյ Շոյգուն Ռաջնաթ Սինգհին տեղեկացրել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այդ թվում կիսվել՝ «կեղտոտ ռումբի» օգտագործման վերաբերյալ մտահոգություններով, գրում է VOA-ն։

«Ես կրկնել եմ Հնդկաստանի դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության ճանապարհով գնալու անհրաժեշտության վերաբերյալ՝ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորելու համար», – թվիթերում գրել է Ռաջնաթ Սինգհը Շոյգուի հետ հեռախոսազրույցից հետո:

«Կողմերից ոչ մեկը չպետք է դիմի միջուկային տարբերակին, քանի որ միջուկային կամ ճառագայթային զենքի կիրառման հեռանկարները հակասում են մարդկության հիմնարար սկզբունքներին»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան