Սուրեն Պապիկյանի առաջարկը․ 5 տարի ծառայություն և 5 մլն դրամ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պապիկյանի առաջարկը․5 տարի ծառայություն և 5 մլն դրամ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում, որն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանը։

Գործող կարգավորմամբ նախատեսվում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով, ինչպես նաև ամսական 35.000-45.000 դրամական բավարարում, ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում՝ 5 մլն դրամ։

Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծում նշվում է, որ այս պայմաններով ընդամենը երկու քաղաքացի է ցանկացել անցնել պարտադիր զինծառայությունը, ինչը չի բավարարել ակնկալվող արդյունքերը, իսկ 2021-22 թթ․ զորակոչի ժամանակ որևէ մեկը չի ցանկացել այս ընթացակարգով ծառայել՝ նախընտրելով 24-ամսյա ծառայությունը։

Այժմ պաշտպանական գերատեսչությունը նոր նախագծով ցանկանում է օրենքում փոփոխություններ կատարել։ Առաջարկվում է ծառայության ժամկետը սահմանել հինգ տարի, որի լրանալուց հետո զինծառայողը կարող է շարունակել ծառայել որպես սպա կամ հրաժարվել ծառայությունից։ Երկու դեպքում էլ կստանա 5 մլն դրամ պատվովճար, ինչպես նաև, եթե ծառայության ընթացքում առողջական խնդիրների պատճառով ժամկետից շուտ զորացրվի, կրկին այդ գումարը կտարամադրվի զինծառայողին։