Ի՞նչ են փնտրում «Սուրմալու»-ից տեղափոխված շինաղբի մեջ․ Նուբարաշենում նոր աղբավայր է ծնվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած ու պայթյունից կիսաքանդ շենքը տևական ժամանակ չէր ապամոնտաժվում։ Շենքում քամու հետևանքով մասնակի փլուզում եղավ նաև դեպքից 1 ամիս անց՝ 3-ով ավելացնելով տուժածների թիվը։ Դարձյալ վնասվեցին հարակից խանութներն ու կայանված մեքենաները։

Պայթյունից մոտ 7 շաբաթ հետո միայն սկսվեցին կիսախարխուլ շենքի ապամոնտաժման աշխատանքները։ Տարածքը մաքրվեց, իսկ շինարարական աղբը տեղափոխվեց։

Պարզվում է՝ շինաղբը «Սուրմալու»-ից տեղափոխվել է Նուբարաշենի աղբավայր, բայց թափվել աղբավայրի հիմնական տարածքից դուրս։ Հարակից բնակավայրի բնակիչները դժգոհություն ունեին՝ ապօրինի աղբավայր է ձևավորվել, և շատերը պարզապես առիթից օգտվում են, բերում ու ճանապարհի վրա են թողնում իրենց շինաղբը։

Երևանի քաղաքապետարանն առայժմ այս թեմայով մեկնաբանություն չի տալիս, բայց պարզաբանեցին, որ շինաղբն այդ տարածք է տեղափոխվել իրավապահ մարմինների խնդրանքով։ Դեռևս քննչական գործողություններ են իրականացնում, ուստի խնդրել են քաղաքապետարանին առանձնացված տարածք տրամադրել աղբի համար, մինչև մասնագիտական գործողությունները կավարտվեն։

Քաղաքապետարանը փորձում է ճշտել՝ արդյո՞ք դեռևս գործառույթ իրականացվում է, թե՞ ոչ։ Գործողությունների ավարտից հետո քաղաքապետարանը կա՛մ տարածքը հողով կծածկի, կա՛մ կտեղափոխի հարակից հիմնական աղբավայր։ Չի բացառվում նաև, որ տարածքում շինաղբի մեջ դեռևս պայթուցիկ նյութեր հայտնաբերվեն, բայց տարածքում նախազգուշացնող որևէ նշան չկա։

Factor TV-ի նկարահանման պահին միայն մեկ հոգու հանդիպեցինք, որ տարածքում աղբն էր քչփորում, բայց ասում է՝ պարբերաբար ու տարբեր մարդիկ են գալիս, բոլորն ազատ մուտք ու ելք ունեն։

Քաղաքապետարանից մեզ նաև տեղեկացրեցին, որ պայթուցիկ նյութերի մասին տեղեկացնելն այս պահին անարդյունավետ են համարում՝ պատճառաբանելով, թե աղբի մեջ արժեքավոր իրեր կամ նյութեր փնտրողներն ինչ հնարավոր է՝ արդեն տարել են, իսկ այդ տարածքում աշխատաքները գուցե արդեն առաջիկա 1-2 օրերի ընթացքում ավարտվեն և տարածքում անվտանգության հողածածկույթ արվի կամ տեղափոխվի։ Փոխարենը քննարկվում է այդտեղ հերթապահություն սահմանելու հարցը, որ առիթից օգտվողները տարածքում շինաղբ չլցնեն։

Այդուհանդերձ, բաց է մնում հարցը՝ եթե «Սուրմալու»-ից տեղափոխված շինաղբում պայթուցիկ նյութերի առկայության վտանգ կար, ինչո՞ւ հենց սկզբից տարածքում հսկողություն չի սահմանվել՝ նոր ողբերգական պատահարներից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան