Խելագարվելու է՝ ատամները սրած ՀՀ-ի դեմ խոսող Զատուլին են պաշտպանում ԱԺ-ում․ «Կրիմ նաշ»-ի 2-րդ սերիան է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ-ում անցանկալի անձ է հայտարարվել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, և դատելով Russia Today ռուսական պետական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի գրառումից՝ նա նույնպես։ Զատուլինը հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն միջանցքի համաձայնություն է տվել, և պետք է միջանցք տա։ Նա, ի դեպ, պետք է մասնակցեր ռուս և հայ գործիչների «Լազարևյան ակումբի» նիստին։ Անգամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին էր դիմում գրել, որ թույլ տան Ջերմուկ այցելել։

Factor TV-ին տված հարցազրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց՝ իր համար անսպասելի է Զատուլինի մուտքի արգելքի փաստը։

«Որովհետև Զատուլինը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ հաստատ վերջինն է լինելու, ով լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ-ի հետ կապված, մեղմ ասած, նորմալ և ադեկվատ հայտարարություններ է արել, այսինքն՝ ՀՀ-ի գործընկերային և ռազմավարական շահերին հակասող հայտարարություններ է կատարել։ Շատ զարմանալի է՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց ինքը, ինչո՞ւ միայն ինքը։ Մարգարիտա Սիմոնյանն ընդամենը պրոպագանդիստ է, հետևաբար, նրա պարագայում այդքան էլ էական չի, բայց լավ է։ Էլի՛ մարդիկ կան, ում մուտքը պետք է արգելվի։ ՌԴ-ի վերնախավի 90%-ին ուղղակի պետք է արգելել Հայաստան մտնել։ Իրենք շատ ուրիշ առիթներ ունեին նման գործողություններ անելու։ ՌԴ-ն հաստատ պահանջելու է միջանցք, դա Կրեմլի շահերից է բխում, այդտեղ զարմանալի բան չկա»,- ասաց իրավապաշտպանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց․ «ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած ամեն անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել։ ՀՀ-ի սահմանը կարմիր գիծ է։ Չեմ բացառում, որ Մարգարիտա Սիմոնյանը, իր ամուսինը, հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, տարբեր մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի, նրա անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, չի կարող անտարբեր լինել»։

Ո՞ւմ է ակնարկում Ալեն Սիմոնյանը, որ կարող են կրկին անցանկալի մարդ հայտարարվել ՀՀ-ում։ Ըստ իրավապաշտպանի՝ եթե Ալեն Սիմոնյանը կարողացել է Մարգարիտա Սիմոնյանի անունը տալ, պետք է նաև ՀՀ-ում գործող գործակալների անուն-ազգանունները հրապարակի։

«Բազմիցս հնչել են այդ անունները, բոլոր այն քաղաքական և հասարակական գործիչների անունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Գոնե այն պարզ պատճառով, որ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածն է ասում, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, ինչն արդեն իսկ արգելք է նման հայտարարություն անելու համար։ Բազմաթիվ մարդիկ ՀՀ-ի ներսում պետք է խնդիր ունենային այդպիսի հայտարարություններ անելու համար, բայց մենք մինչև այս պահը չենք տեսել դա։ Եթե դու ներսից չես մաքում դաշտը, հոխորտա՞լ դրսի վրա։ Շատ լավ է, որ ընդունվի այդ օրենքը, ինչը նվազագույն շեմի ապահովում է։ Եթե ինչ-որ մեկն ունի հայկական ազգանուն, չի նշանակում, որ սրբադասված է, չի նշանակում, որ ՀՀ ինքնիշխանության դեմ գործողություններ անող կարող է լինել։ Եկեք ճիշտ հասկանանք՝ «մարգարիտասիմոնյանները», «քյոսայանները» այլ երկրի քաղաքացիներ են, նրա շահերն են ներկայացնում, իրենց հայրենիքի շահերն են ներկայացնում։ Ներսում է պետք լյուստրացիա անել և ցույց տալ, որ ժողովուրդ ջան, այս մարդիկ՝ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ-ի շահերից չեն գործել կամ եղել են այլ երկրի հատուկ գործակալներ։ Սա էր պետք անել, թե չէ՝ Միհրանյանն ի՞նչ կասի, իր պրոբլեմն է»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանն անհրաժեշտ է համարում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին լյուստրացիայի ենթարկելը՝ պարզելու, թե ինչքանո՞վ են նրանք փոխկապակցված ռուսական ԿԳԲ-ին, մի մարմին, որն այսօր փաստացի իշխանության է ՌԴ-ում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան