Կանայք ավելի կրթված են, բայց ավելի շատ՝ գործազուրկ․ ՄԱԿ-ի ծրագիրը փորձում է լուծել այս խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Ճամբարակցի մի խումբ կանայք արդեն մեկ տարի է՝ արտադրում ու վաճառքի են հանում խոտաբույսերից պատրաստված թեյեր ու մրգային չրեր։ Նունե Միրզոյանն է հիմնել արտադրությունը այն բանից հետո, երբ աշխատանք գտնելու փորձերը չեն հաջողվել։

Մեկ անգամ ձախողված փորձից հետո Նունեն այս անգամ կարողացավ արտադրություն հիմնել՝ այդպիսով ապահովելով ոչ միայն իր, այլև որոշ համագյուղացիների զբաղվածությունը։

Նունեի երազանքն իրականություն դարձավ ՄԱԿ-ի՝ կանանց տնտեսական հզորացման ծրագրի շրջանակում։ Եթե կանայք հավասարապես մասնակցություն ունենան տնտեսության զարգացմանը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսությունը մոտ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արդյունք կձևավորի։

Հայաստանում կանանց տնտեսական հզորացման, հմտությունների զարգացման և բարձր արտադողական տնտեսական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Էկոնոմիկայի նախարարություններն իրականացնում են «Աքսելերատոր 5. կանանց տնտեսական զորացման ազգային հարթակ» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հետազոտության վերջին տվյալների՝ Հայաստանում կանանց 51%-ն աշխատուժից դուրս է, 8%-ը՝ գործազուրկ։ Ընդ որում, բավականին ցածր է վերարտադրողական տարիքի՝ 18-49 տարեկան կանանց ներգրավվածությունն աշխատաշուկայում, և սա այն պարագայում, երբ կանայք կրթության բոլոր մակարդակներում ավելի շատ են ներգրավված։

Կանանց ներգրավվածությունՆ աշխատաշուկայում մեծացնելու նպատակով մեկնարկած ծրագիրը մի քանի փուլերով ստեղծել է հնարավորություն հայ կանանց համար։ Ծրագիրն արդեն շուրջ 350 փոքր ու միջին, գործող ու սկսնակ բիզնեսների համար հնարավորություններ է ստեղծել, առաջիկայում կան ծրագրեր շրջանակն ընդլայնելու՝ ընդգրկելով Սյունիքի և Գեղարքունիքի կանանց, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված մարտահրավերները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան