Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցներին

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ. տեղեկացնում է ՀՀ վարչապետի խատակազմի լրատվական ծառայությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարևորել է դրանց խաղաղ հանգուցալուծումը և ընդգծել, որ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձրացել է միջազգային հանրության շրջանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների, եկեղեցու և ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել զորեղ, առաջընթացի մեջ գտնվող, իր կյանքի բարօրությունը կերտող երկիր: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ խոսքերի ու մաղթանքների համար և կարևորել առկա հարցերի ու խնդիրների համատեղ քննարկումը: «Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ մթնոլորտը Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում դառնա մշտական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ստեղծարար միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի: