Ռիշի Սունակը կոչով դիմել է պահպանողականներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռիշի Սունակը ժամանակ չի ունենա՝ հունի մեջ մտնելու համար. վերջին 200 տարվա մեջ Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը պետք է գործի հենց այսօր, գրում է Euronews-ը։

Մինչ այդ, Լիզ Թրասը պաշտոնապես հրաժարական կտա, իսկ հետո Չարլզ III թագավորը Բուքինգհեմյան պալատում հանդիպման ժամանակ Սունակին կհանձնարարի կառավարություն ձևավորել։

2015 թվականին Համայնքների պալատի անդամ դառնալուց 4 տարի անց Սունակը ստանձնել է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Բայց արդեն 2020 թվականին նրան վստահվել է համաճարակի ժամանակ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կառավարումը։ Մի բան, որը, ըստ շատերի, բավականին հաջողությամբ հաղթահարել է Սունակը՝ բիզնեսին աջակցելու և հարկերը նվազեցնելու միջոցառումներով։

Բայց հիմա նա պետք է զբաղվի լուրջ տնտեսական խնդիրներով և վերականգնի քաղաքական անդորրը այն բանից հետո, երբ Դաունինգ Սթրիթը վերջին յոթ շաբաթվա ընթացքում երրորդ վարչապետն է փոխում։

«Մեզ հիմա պետք է կայունություն և միասնություն, և իմ առաջնահերթությունը կլինի մեր կուսակցության ու մեր երկրի համախմբումը: Որովհետև միայն այդ դեպքում մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և կառուցել ավելի լավ, ավելի բարեկեցիկ ապագա մեր երեխաների և թոռների համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը:

Ռիշի Սունակը պահպանողականներին նախազգուշացրել է, որ ժամանակն է «միավորվելու կամ մեռնելու», քանի որ նա պատրաստվում է մտնել Դունինգ Սթրիթ՝ որպես Մեծ Բրիտանիայի առաջին «գունավոր վարչապետ», գրում է Bloomberg-ը:

Նա հայտարարել է, որ վերջ կդնի պահպանողական հոգեդրամային և խոստացել է առաջնահերթություն տալ «քաղաքականությանը, ոչ թե անձերին»՝ սկսած երեքշաբթի օրը կաբինետի վերադասավորումից: Այն բանից հետո, երբ Սունակը նախազգուշացրել է իր գործընկեր պահպանողականներին, որ ժամանակն է «միավորվելու կամ մեռնելու», վերլուծաբաններն այժմ հետաքրքրությամբ սպասում են նրա կաբինետի ձևավորմանը:

Տաթև Ֆռանգյան