«Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ Ադրբեջանի հետ միջանցք ունենան»․Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են ևս մոտ 60 քառակուսի կմ-ով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 127 քառակուսի կմ տարածք:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ 127 քառակուսի կմ-ն վերաբերում է անցած տարվա մայիսից մինչ օրս տեղի ունեցած օկուպացիաներին։

«Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանին և տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա կատարված են և մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ է ձևավորվել։

Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել են: Այդքան զոհ ենք տվել, չենք նահանջել, մինչև վերջ կռվել ենք, բայց դիրքային կորուստներ ենո ունեցել և առաջնագիծը փոխվել է»,- նշեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե եթե սահմանազատում լինի, արդյոք Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից, կա՞ նման հույս, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Բնական է, որ իրենք նոր հենակետեր են ստեղծում, ամրացնում են: Եթե մի օր էլ մնա մարդը, հիմա էլ ձմեռ է, ցուրտ է, պետք է ստեղծի պայմաններ, որ կարողանա մնալ: Ինչ վերաբերում է հետ քաշվելուն, միջազգային դիտորդներ կան, գնալու է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ, նաև խաղաղության պայմանագիր է կնքվելու: Այդ բոլորը մեր ձեռքը չէ, խոշոր տերությունների ձեռքն է, որ մեզ ձեռք են մեկնել: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք այդ ձեռքը բռնելո՞ւ ենք, թե՞ չենք բռնելու»:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ 32 տարի սահմաններին կրակոցներ կան և լինելու են, մինչև մենք մեր խնդիրները չլուծենք, սահմանազատման սահմաագծման հարցը չլուծենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։