ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ կանցկացնի Ուկրաինայի երկու միջուկային օբյեկտներում՝ ՌԴ-ի հայտարարած «կեղտոտ ռումբի» փնտրտուքով

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպության փորձագետները կստուգեն Ուկրաինայում գտնվող երկու միջուկային օբյեկտները՝ Ռուսաստանի կողմից, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք ստեղծելու մեղադրանքներից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԳԱՏԷ-ի կայքից։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խնդրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին շտապ փորձագետներ ուղարկել՝ օբյեկտները ստուգելու համար։

Գրոսսիի խոսքով՝ այցերի նպատակն է «բացահայտել ցանկացած հնարավոր չհայտարարագրված միջուկային ակտիվություն և նյութ»։ Միաժամանակ, նա նշել է, որ մեկ ամիս առաջ ՄԱԳԱՏԷ-ն ստուգել է այդ վայրերից մեկը, և գործակալության փորձագետներն այնտեղ չհայտարարված ոչինչ չեն հայտնաբերել։

Այն, որ Ուկրաինան, իբր, պատրաստվում է «կեղտոտ ռումբ» պայթեցնել՝ Ռուսաստանին միջուկային զենք օգտագործելու մեջ մեղադրելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՆԱՏՕ-ի չորս երկրների պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում։

Տաթև Ֆռանգյան