Մի խումբ կոնգրեսականներ կոչ են արել Ջո Բայդենին ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության 30 անդամներ նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսել, որոնք կարող էին հանգեցնել ուկրաինական պատերազմի ավարտին, գրում է Meduza-ն՝ հղում անելով The Washington Post-ին։

Նշվում է, որ դիմումը պատրաստել են մի խումբ  կոնգրեսականներ Պրամիլա Ջայափալի գլխավորությամբ, որը խորհրդարանի ստորին պալատում ներկայացնում է Վաշինգտոնը։ Կոչի հեղինակները համարում են, որ Բայդենը, շարունակելով Ուկրաինային աննախադեպ ռազմական ու ֆինանսական օգնությունը, պետք է ՌԴ-ի հետ  «հրադադարի հաստատման համար իրատեսական շրջանակներ» փորձի գտնել։ Ըստ նրանց՝ դիվանագիտական լուծման այլընտրանքը «ձգձգվող պատերազմն է աղետալի ու աներևակայելի վտանգներով»։

The Washington Post-ը գրում է, որ սա առաջին դեպքն է, երբ կուսակիցները Բայդենին ուկրաինական պատերազմի հարցում քաղաքականությունը փոխելու կոչ են անում։ Սպիտակ տանը և ԱՄՆ պետքարտուղարությունում, մեկնաբանելով կոնգրեսականների այս կոչը, ակնարկել են, որ Ջո Բայդենը առայժմ չի պաշտպանում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների գաղափարը։

ԱՄՆ նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները առանց Ուկրաինայի մասնակցության նախկինի պես հնարավոր չեն։ Իսկ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի տեսնում որևէ ազդակ, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել ու դիվանագիտական ջանքեր գործադրել։

Էմմա Չոբանյան