Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Կիև

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Կիև, հայտնում է DW-ն։ Այցի մասին նախապես չի հայտարարվել․ այս մոտեցումը  կիրառվում է պատերազմի սկզբից ի վեր բոլոր դեպքերում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանում Ուկրաինա։

«Իմ ուղերձն ուկրաինացիներին այն է, որ մենք ոչ միայն ձեր կողքին ենք․ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ տնտեսական, քաղաքական, և նաև ռազմական առումով։ Չմոռանանք, թե ինչ է նշանակում այս պատերազմը մարդկանց համար այստեղ՝ Ուկրաինայում: Որքան տառապանք, որքան ավերածություններ կան: Ուկրաինայում մարդիկ մեր կարիքն ունեն»,- ասել է Գերմանիայի նախագահը Կիև ժամանելուց հետո:

Շտայնմայերը բարդ հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, Ուկրաինայում շատերը նրան ռուսամետ քաղաքական գործիչ էին համարում, իսկ մի քանի ամիս առաջ նրան նույնիսկ ակնարկեցին, որ չեն ցանկանում տեսնել Կիևում։ Չնայած դրան, ինչպես հայտնում է ntv-ն, Շտայնմայերի հանդիպումը Զելենսկու հետ այս անգամ կկայանա։

Տաթև Ֆռանգյան