Ադրբեջանը ՀՀ-ի 127 կմ² տարածք է օկուպացրել․ Արմեն Խաչատրյանը՝ ՀԱՊԿ խորհրդակցությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
Բոլորը

Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատել, անցած շաբաթ Սանկտ Պետերբուգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ զգուշացնելով նաև Նախիջևանում թուրքական կազմավորումների հաշվին ադրբեջանական զինուժի ավելացման մասին։

«Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի՝ Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։ Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի ինքնավար մարզում՝ ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ», – ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանը սուր քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ի լռությունն ու անգործությունը՝ մի շարք հարցադրումներ անելով, թե ինչո՞ւ դաշինքը որևէ քայլ չի ձեռնարկում ռազմական, անգամ մարդասիրական օգնություն չի տրամադրում Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածք և անցած մեկ տարում` 2021-ից 2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք։

«Ինչո՞ւ է որոշում կայացվում՝ բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Ինչու՞ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»․․․ Ինչո՞ւ չկա որոշում ՀԱՊԿ-ի կողմից գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ», – ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ հայ հասարակության մեջ շատ «ինչու»-ներ են կուտակվել, և հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությունն ու պասիվությունը, ինչպես նաև որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները, որոնք փաստացի աջակցում են Ադրբեջանին, պատճառ են դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը հիշեցնում է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։ Այս կետը կյանքի կոչելու համար, Խաչատրյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։

Մանրամասները՝ տեսանյութում։