ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում COVID-19-ի դեպքերի աճի մասին

Լուրեր

23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Սեպտեմբերի սկզբից Եվրոպայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը եռապատկվել է։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես և մենք կանխատեսում էին՝ հիվանդության աշնանային բռնկումը հանգեցրել է այն բանին, որ սեպտեմբերի սկզբից տարածաշրջանում հիվանդության դեպքերի թիվը եռապատկվել է։ Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանին բաժին է ընկել աշխարհում նոր դեպքերի գրեթե 60%-ը և մահվան նոր դեպքերի 42%-ը»,- ասել է Կլյուգը ճեպազրույցում։

Նա հավելել է, որ վերջին տվյալներով՝ Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 260 միլիոն դեպք և 2,1 միլիոն մահվան դեպք, ընդհանուր առմամբ, պատվաստանյութի ավելի քան 1,6 միլիարդ չափաբաժին է կիրառվել։

ԱՀԿ պաշտոնյան նաև ընդգծել է, որ գրիպի և COVID-19-ի միաժամանակյա շրջանառությունն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում տարեցների, իմունային անբավարարություն ունեցող մարդկանց, հղիների և նորածինների համար։ Ըստ Կլուգի՝ պատվաստումը մնում է ամենաարդյունավետ գործիքը գրիպի և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

Տաթև Ֆռանգյան