Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ մինչև 20 տարեկանների մրցաշարում 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 367կգ արդյունք։
Հարկ է նշել, որ հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնության համար Գարիկ Կարապետյանի հետ մրցում էր միայն թուրք Էմրե Օզթուրքը, սակայն մեր ծանրորդը հաղթանակ տարավ։