Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս 6» գիտության և արվեստի փառատոնի արդյունքները

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի համանախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։

Կառավարության հաղորդմամբ՝ նիստում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի արդյունքները։

Նիստին մասնակցել են «Սթարմուս»-ի միջազգային և հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև հայաստանյան պետական և մասնավոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Սթարմուս»-ի խորհրդի անդամները՝ փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ, ներկայացրել են փառատոնի հիմնական ձեռքբերումները: Մասնավորապես, նշվել է, որ կազմակերպվել է շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով, անցկացվել են միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ 3 համերգներ, շուրջ 100 դասախոսություն է կայացել 8 բուհում, այլ կրթական հաստատություններում, բաց տարածքներում՝ Երևանի ու մարզերի սովորողների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների մասնակցությամբ։

Փառատոնի մասին հաղորդագրություններ են տարածվել միջազգային մամուլում։ Հաշվի առնելով այս արդյունքները՝ հանձնաժողովն արձանագրել է բարձր կատարողական՝ ի դեմս «Սթարմուս»-ի տնօրեն Գարիկ Իսրայելյանի։ Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ տարբեր չափանիշներով, այդ թվում՝ մասշտաբայնությամբ Հայաստանում անցկացված «Սթարմուս»-ը փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր։

Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ «Սթարմուս 6-ը» Հայաստանում վերջին 30 տարում կազմակերպված առաջին գիտական փառատոնն էր, որով հանրայնացվել է հատկապես երիտասարդության շրջանում նման բովանդակության նկատմամբ առկա մեծ պահանջարկը։

Հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ և կարևորել փառատոնի դերը՝ ինչպես Հայաստանում գիտության հանրահռչակման, այնպես էլ աշխարհում Հայաստանի՝ որպես գիտակրթական և մշակութային հանգույցի ներկայացման առումով։ ԱԺ փոխխոսնակը նշել է միջազգային հարթակներում Հայաստանը՝ որպես գիտական միջազգային փառատոնների անցկացման երկիր դիրքավորելու կարևորությունը, իսկ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Սթարմուս 6»-ը երկարաժամկետ և կարևոր ազդեցություն կունենա հանրային կյանքում և հատկապես երիտասարդության շրջանում։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումների իրականացմանն ու հանրայնացմանը նպաստող միջազգային մակարդակի գիտակրթական, մշակութային միջոցառումները լինելու են շարունակական։

Նիստում կարևորվել է նաև փառատոնի շրջանակում մեր երկիր այցելած գիտնականների և մշակութային գործիչների ներուժի իրացումը, ինչը կնպաստի ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանը նշված ոլորտներում։