Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նա լավագույնն էր նաև թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։

Երկրորդ տեղը գրավել է թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) և Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):