Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը բխում է և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից է բխում, նրբությունները դեռ պետք է որոշվեն։ Այս մասին հայատարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ հայտնի՞ է, թե ինչպես է կազմակերպվելու հանգույցի աշխատանքը, Պեսկովը պատասխանել է․ «Ո՛չ, քանի դեռ չկա ներդաշնակ փոխըմբռնում։ Այդ գաղափարը Աստանայում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի կողմից հայեցակարգային աջակցություն է ստացել: Նախագահները հանձնարարել են անհապաղ բանակցություններ և խորհրդակցություններ սկսել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների հետ: Այս նախաձեռնությունը, ըստ էության, բխում է և՛ Մոսկվայի շահերից, և՛ Անկարայի։ Ուստի այժմ բոլոր նրբություններն են մշակվելու»։

Նա նշել է, որ ամեն դեպքում «Թուրքական հոսքը» լավ վիճակում է և լիարժեք ծանրաբեռնված, ինչպես ասում են՝ աշխատող գազային համակարգ է։

«Ինչ վերաբերվում է հանգույցի ստեղծմանը, ապա այնտեղ պետք է շատ նրբություններ քննարկել, բնական է, այստեղ պետք է լինեն վաճառողներ, տրանսպորտ, գնորդներ և այլն։ Այս հարցերը պետք է պարզել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երկու նախագահները հանձնարարել են մանրամասն ու շատ արագ մշակել գազային հանգույցի ստեղծման հարցը։

Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան