«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաև հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։

Նշենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։

Ըստ ֆիլմի բովանդակության՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է: 1992 թ․-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը ֆոտոլրագրողին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարիստներ՝ Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան, օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս, դերասաններ՝ Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ, պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս, ընկերություններ՝ «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն։