Չեմ կարծում՝ որևէ դասախոս սպասում է իրեն վարձատրեն․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում խմբակների համար դասախոսների, մենթորների ներգրավման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որ դպրոցներում գործող խմբակների վարման համար մենթորներ, դասախոսներ ներգրավելու համար ԿԳՄՍ-ն ֆինանսավորում հատկացնի։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքեց՝ նշելով, որ նախարարությունը միշտ էլ խրախուսել է։ «Գիտեմ՝ ունենք դասախոսներ, որոնք հաճույքով վարում են տարբեր խմբակներ դպրոցներում, պարապմունքներ են անցկացնում, բայց խնդիրն այն է, որ իրենք դա պետք է ցանկանան, ես չեմ կարծում, թե որևէ դոցենտ, պրոֆեսոր կամ դասախոս սպասում է, որ պիտի որոշակի գումարով վարձատրվի։ Չեմ կարծում, թե վարձատրության դեպքում ավելի շատ դասախոսներ կներգրավվեն այդ գործընթացում, որովհետև բոլորս շատ լավ գիտենք, որ պետք է սիրես քո աշխատանքը, իսկ եթե սիրում ես, չես սպասում, որ վարձատրեն։

Այլ հարց է, որ նախարարությունը պետք է հնարավոր միջոցներով խրախուսի դպրոցներում  խմբակների զարգացումը, ինչպիսիք են, օրինակ, օլիմպիական խմբակները։ ԿԳՄՍ-ն պետական բյուջեից ֆիանսավորում է միջազգային օլիմիադաներին մասնակցությունը»,- նշեց Դումանյանը՝ հավելելով, որ նախարարությունը կխրախուսի դպրոցներում խմբակներ վարող մենթորներին, դասախոսներին՝ սիմվոլիկ վճարներ կտրվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։