Չավուշօղլուն դժգոհել է Հայաստան ԵԱՀԿ առաքելության այցից

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի՝ Հայաստան առաքելություն ուղարկելու որոշումը, գրում է Անադոլու գործակալությունը։

Մերսինում ելույթ ունենալիս, նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն  դրսևորել է որպես «խնդիրների չլուծման կենտրոն», իսկ վերջին որոշումը Հայաստանի մասով, իբր, հակասում է հենց կազմակերպության  պահանջներին ու մադատին։ Չավուշօղլուն, սակայն չի նշել, թե որտեղ է հակասությունը, այն դեպքում, երբ կազմակերպության անդամ երկիր Հայաստանը իրավունք  ունի իր տարածք հրավիրել միջազգային  կառույցի ցանկացած առաքելություն, և որոշումը կայացվել է  կառույցի կանոնադությանը համաձայն։

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,-  դժգոհել է Չավուշօղլուն։

«Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա», -ասել է նա։

Ուշագրավ է, որ առաքելության այցը Հայաստան որևէ առնչություն չունի Անկարայի հետ և այն  գնահատելու է Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը, սակայն երրորդ երկրի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին այդ փաստը մտահոգում է։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր իր դժգոհությունը հայտնել առաքելության այցի կապակցությամբ։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հրավերով այսօր Հայաստան է ժամանում ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում ԵԱՀԿ մանդատի և փորձի համաձայն և նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակում։ Թիմը Հայաստանում կլինի մինչև հոկտեմբերի 27-ը։

Էմմա Չոբանյան