Կիևը 6 շաբաթ ունի առաջ շարժվելու համար․ The New York Times

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները վեց շաբաթ ժամանակ ունեն, որի ընթացքում նրանք կարող են առաջընթաց գրանցել Ռուսաստանի զինված ուժերի դեմ, եթե շարունակեն հարձակումը հարավում և հյուսիս-արևելքում՝ մինչև եղանակային պայմանները հակառակորդ ուժերին ստիպեն դադար վերցնել ու վերախմբավորվել։ Նման գնահատականներ է ներկայացրել ամերիկյան The New York Times-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան կողմը կարծում է, որ ռուսական ուժերի մասշտաբային ձախողում, որը թույլ կտար Ուկրաինային հետ բերել տարածքի նշանակալի մասը, ինչպես նախորդ ամիս էր, քիչ հավանական է։ Սակայն ռուսական ստորաբաժանումները կարող են դիրքերը զիջել ուկրաինական զորքերի ճնշմամբ, ինչը թույլ կտա Կիևին շարունակել հետ վերադարձնել Դոնբասի քաղաքները և, հնարավոր է, նաև Խերսոնը։

«Ուկրաինան ունի հնարավորության պատուհան։ Ուկրաինացիներն ազատ են ընտրության հարցում՝ որ հատվածներում կարող են հարձակվել»,- ասել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ռազմական վերլուծաբան Մեյսոն Քլարքը։

Ամերիկյան աղբյուրները մասնավոր զրույցներում ասում են, որ Ուկրաինան պետք է շարունակի օգտագործել իր առավելությունն առաջիկա շաբաթների ընթացքում: Միևնույն ժամանակ, սակայն, Կիևը չպետք է չափից ավելի ընդլայնի ռազմական մատակարարման գծերը կամ ռուսական բանակին հնարավորություն տա օգտագործել ցանկացած թուլություն Ուկրաինայի պաշտպանական դիրքերում։

Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները զգուշանում են ճշգրիտ կանխատեսումներ անել, սակայն ենթադրում են, որ ռազմական գործողությունները, հավանաբար, շարունակվելու են դեռ մի քանի ամիս, չնայած վերջին շրջանում իրադրությունն Ուկրաինայի օգտին է։

Էմմա Չոբանյան