Թուրքիայի նախկին վարչապետն Արցախի գրավյալ տարածքում ավտովթարի է ենթարկվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում Արցախի գրավյալ տարածքներում էր, ավտովթարի է ենթարկվել։

Թուրքական ու ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ Յըլդըրըմն ու պատգամավոր Շամիլ Այրիմը վթարից հետո ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներից մեկը։

Նրանք էրդողանին ուղեկցել են նախօրեի այցի ընթացքում։ Թուրքական պատվիրակությունը ժամանել է Արցախի գրավյալ տարածքներ՝ Կովսականի միջազգային օդանավակայանի և հարևան Ջրականի մի շարք օբյեկտների բացման արարողությանը մասնակցելու համար։ Վթարը տեղի է ունեցել այցի ավարտից հետո, երբ պատվիրակությունը Ջրականից ուղևորվել  է Կովսական։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ տուժածների հետ խոսել է, նրանց վիճակը բավարար է։ Յըլդըրըմը նույնպես Թվիթերում գրել է, որ ամեն ինչ լավ է։

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունն էլ այսօր հայտնել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

«Նրանց վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Առաջիկա ժամերին նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,- նշել են նախարարությունից։

Էմմա Չոբանյան