Գյումրեցի քրեական հեղինակությունները կշարունակեն մնալ կալանքի տակ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մոտ 7 ժամ քննել է քրեական ենթամշակույթ կրող անձանց ու ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների խափանման միջոցը։

Դատավոր Ռոման Սմբատյանը մերժել է քրեական հեղինակություն համարվող Սուրեն Ավետիսյանին (նա հայտնի է Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ) 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու՝ փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը մերժել է նաև Արտյոմ Ղազարյանին ՝ (նա հայտնի է Զապի եգան Արտյոմ Լեննականսկիի մականվամբ) 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը չի փոխել նաև նրանց աջակցելու մեջ մեղադրվող Ցոլակ Գևորգյանի ու Կարեն Վարոսյանի խափանման միջոցները։

Հիշեցնենք, որ այս գործով 4 ամբաստանյալներ ազատ են արձակվել, նրանցից մեկը Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանն է, նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը, Էդմոն Գրիգորյանը, Վահան Տեր-Պողոսյանը։ Ամբաստանյալներից 4-ը կալանքի մեջ են։

Ըստ քրգործի՝ Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։

Արմիկ Մովսիսյան