Կրեմլը մեղադրեց ՀՀ-ին՝ թաքցնելով իր մեղքը․ՌԴ-ն հիմա ստիպված հեռանում է, Արևմուտքն է լցնում վակուումը․Սարո Սարոյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-ԱՄՆ-ի երկրորդ բարձրաստիճան պատվիրակության այցը եղավ Հայաստան։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսին հարց տվեցին՝ հնարավո՞ր է Հայաստան-ԱՄՆ ռազմական գործակցություն, հնչեց ուշագրավ, միգուցե՝ բազմիմաստ պատասխան․ «Ակնհայտ է, որ բալանսը փոխվում է տարածաշրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները: Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, ինչպես եղել են և, վստահաբար, կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ տեղի են ունենում, թե ինչ հարաբերություններ կզարգանան, ներառյալ՝ անվտանգային տիրույթում: Կարող եմ ասել, որ այդ քննարկումները բավականին ինտենսիվ են ընթանում այս պահին»: Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը։

-Չմոռանանք, որ պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ եղավ բավական երկար ժամանակահատվածով, և անվտանգային խնդիրների հետ կապված գործակցության հիմքեր են դրվել արդեն։ Այդ գործակցության զարգացման միտումն ակնհայտ է։ Բնականաբար, բարձրաստիճան ղեկավարության հանդիպումները վերջին շրջանում բերում են հենց նման կարգի դիրքորոշումների և արտահայտությունների։

-Իսկ ի՞նչ նկատի ունի Փրայսը, երբ ասում է, որ բալանսը փոխվում է տարածաշրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները, և որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն լինի, կլինեն փոփոխություններ։

-Գլոբալ պատկերում հետևյալն է․ Ռուսաստանը, կարելի է ասել, կիսով չափ հեռացել է տարածաշրջանից, մնացած չափով, ըստ էության, արագացված կերպով հեռանում է, առաջիկա ժամանակահատվածում դրան էլ ականատես կլինենք։ Եվ այդ տեսանկյունից այն վակուումը, որ առաջանում է, պետք է լցվի ինչ-որ աշխարհաքաղաքական ուժով՝ ռազմական և ռազմաքաղաքական ներկայությամբ։ Այդ տեսանկյունից պետք է հասկանալ։ ՌԴ-ն այստեղ ներկա էր որոշակի կառույցների, ազդեցության գործակալների միջոցով և այլն, շատ լայն սպեկտոր էր։ Հիմա այդ օղակները սկսել են չգործել և չդիմադրել, և ԱՄՆ-ը դա նկատի ունի, երբ այդպիսի արտահայտություն է անում․․․ Վերջին ամիսներին տեսնում եք, որ այստեղ հանրային տրամադրությունները ևս փոխվել են, և այն, որ Ռուսաստանը, որ Թուրքիայի հետ 2020 թվականին համագործակցված պատերազմ իրագործեց, չկարողացավ դա այնպես ներկայացնել, որ չերևար իր մեղսակցությունը․․․ Եվ մեր հանրության աչքերը բացվեցին։ Ռուսաստանը լավ օրից չէ, ստիպված է հեռանում տարածաշրջանից, և դա ակհայտ է դառնում նաև ՀՀ-ում գտնվող շատ շրջանակների համար, որոնք ռուսական քաղաքականության մաս են կազմել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան