Փաշինյանի և Ալիևի մեջ բարդ խոսակցություն է եղել․ կա համաձայնություն անկյունաքարային մի հարցի շուրջ․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ

–Ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, եթե առանցքային հարցերի շուրջ կան բավականին խորը տարաձայնություններ, օրինակ՝ սահմանազատման, ապաշրջափակման, ԼՂ ապագայի հարցերով։

-Իհարկե, կան տարակարծություններ, և ոչ ոք չի խոստացել, որ խաղաղության պայմանագիրը կնքելու գործընթացը հեշտ է լինելու․ վարչապետը քանիցս հայտնել է, որ շատ բարդ խոսակցություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ նմանատիպ բարդ խոսակցություն է տեղի ունեցել նաև վերջերս՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև, բայց անկյունաքարային հարցերից մեկի շուրջ գոնե համաձայնության են եկել։ Գիտեք, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում պնդում էր և հարց էր ուղղում, թե Ադրբեջանն արդյո՞ք ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ո՞ր քարտեզների հիմքով։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ Պրահայում համաձայնության են եկել, և հղում է արվել Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրին, որտեղ իրականում համաձայնության են եկել ադմինիստրատիվ գոյություն ունեցող սահմանի շուրջ։

–Եվ նշվել է, որ դա է սահմանազատման հիմքը։ Բայց Ադրբեջանը չի՞ շարունակում ինչ–որ նկարված քարտեզներ բերել՝ նկատի ունեմ ծովից ծով Ադրբեջանի քարտեզը։

-Ես, իհարկե, չեմ ուզում հանդես գալ որպես Ադրբեջանի փաստաբան, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը խորը խնդիր ունի, այդ խնդրին նաև մենք ենք առնչվել տարիներ շարունակ․ դա ներքին լսարանի խնդիրն է, և երբ դու ծայրահեղական դիրքերից ես մշտապես հանդես գալիս, օրինակ՝ միջանցք, որը էքստրատերիտորիալ պետք է լինի (ըստ նրանց նկարագրի), կամ պահանջներ ես ներկայացնում Հայաստանի նկատմամբ, հետքայլ անելը ներքին լսարանի համար բարդ է։ Ադրբեջանական մամուլից տեղյակ եմ, որ Ադրբեջանում կան դժգոհություններ նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Ես ուզում եմ խոսենք խաղաղության հաստատման բարդությունների մասին։ Վերջերս ավելի հաճախ եմ մտածում, որ այս տարածաշրջանը՝ ավելի լայն կոնտեքստում, պետք է սովորի ապրել առանց հակամարտության, և դա սովորելը բավականին բարդ է։

–Եկեք բաղդատենք, թե ով պետք է սովորի․ կառավարություննե՞րը, ժողովուրդնե՞րը, զինվորականնե՞րը։

-Դա բոլոր մակարդակներում է արտացոլվում։ Այո՛, մեր քաղաքացիներն ընտրել են խաղաղությունը, և ես կարծում եմ, որ սա բնազդային ընտրություն է՝ ընտրել ապրելը, բայց հետաքրքիր է, որ երբ ֆոկուս խմբերով ՀԿ-ները հանդիպումներ են ունենում, քաղաքացի կա, որ ասում է՝ ես գիտեմ, որ սահմանը բացվի, լավ կլինի, բայց, միաժամանակ, տարածքային պահանջներ է նշում Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ։ Միջազգային մակարդակով ապրելը շատ ճիշտ, նորմալ ընտրություն է, բայց երբ գործնական քայլերի ես գալիս, և դա բոլոր շերտերում է զգացվում, երկու պետությունների համար, եկեք անկեղծ լինենք, երբ անկախությունից ի վեր իրենց ռազմավարությունները ստեղծելիս հաշվի են առել կամ գոնե հաշվի են նստել կոնֆլիկտի հետ, խաղաղությունից հետո ապրելը բարդ է, որին պետք է համակերպվել և սովորել, և դա երկուստեք է։ Շատ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի կայացման հիմքում ընկած է հայերի նկատմամբ ատելությունը, նրանք դրա հաղթահարման խնդիրն ունեն։ Մենք էլ մեր հերթին ունենք ներքին վախեր, որոնք շատ նորմալ վախեր են, և մենք պետք է աշխատանք տանենք դրանք հաղթահարելու համար։ Խաղաղության հաստատումը շատ ավելի երկարատև գործընթաց է, քան խաղաղության պայմանագրի կնքումը։

–Կառավարող ուժը մոլորության մեջ չէ՞, որ հնարավոր է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության․․․

-Ես ամբողջությամբ հավատում եմ խաղաղության օրակարգին, ավելին՝ այլընտրանք չեմ տեսնում։ Ադրբեջանի կողմից կրակոցներն ու խայտառակ խոշտանգումները պետք է դադարեն, և դրանց դադարեցման միակ ճանապարհը խաղաղության պայմանագրի կնքումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան