Տոյվո Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. Քրիստինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված 1-2 օրվա տարբերությամբ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների թվի մասին տեղեկության տարբեր լինելը, նշեց․

«Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է:

Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին: Մյուս կողմից էլ ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին:

Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»։

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից ստացել է հայերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը։

Եվրոպացի պաշտոնյան ավելի վաղ նշել էր, թե կան տեսանյութեր, որոնք կարող են վկայել ադրբեջանցի գերիների կամ զոհվածների մարմինների խոշտանգումների մասին, ինչից հետո ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խնդրել էր իրեն փոխանցել այդ տեսանյութերը։

«Դրանք բոլորը 2020 թվականի տեսանյութեր են։ Դրանց վերաբերյալ փորձաքննության արդյունքները պետք է պարզեն և իրավական գնահատական տան իրավապահ մարմինները․ այդ տեսանյութերը փոխանցել եմ Գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։