Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, այդպես էլ պետք է լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:

«Մեր քաղաքական մոտեցումը սա է՝ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց. «Հիմա ամսական կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնում ենք, և տնտեսվարողներին այս մասով պարտք չունենք, ամեն ամիս զրոյական է լինում, ինչքան գործարք ունենում են ներմուծման ժամանակ, մենք հաջորդ ամիս, եթե ԱԱՀ գծով պարտավորություններ չունեն, դեբետը վերադարձնում ենք, և այս մասով բավական մեծ գոհունակություն կա»,- ասաց նա:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ԱԱՀ վերադարձի խնդիր է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ:

Մեր խնդիրն է հնարավոր բոլոր պրոբլեմներն այս եղանակով լուծել, որ դրանց գոյությունը մոռացվի: Բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմների բերումով մոռանում ենք կամ հարկ էլ չենք համարում  բարձրաձայնել դրանց մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական համակարգերի ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:

Անդրադառնալով տնտեսվարողների դժգոհությանը, թե կառավարությունը ժամանակին չի արձագանքում, ժամանակին չի կայացնում որոշումներ, Փաշինյանը նշեց․ «Եկել եմ այն համոզման, որ «յոթը չափել, մեկ կտրելու» տրամաբանությունը շատ ճիշտ է։ Կառավարությունը մի մարմին է, որն արագ չի աշխատում, այդպես էլ պետք է լինի, կառավարությունը պետք է աշխատի հետևողական, շարունակաբար․․․ Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»։

Մանրամասները՝ տեսանյութում։