Ռազմական դրություն սահմանելը ցույց է տալիս Պուտինի հուսահատությունը․ Բլինքեն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի անօրինական կերպով բռնակցված շրջաններում ռազմական դրություն մտցնելու որոշումը «խոսում է նրա հուսահատության մասին», քանի որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջընթաց գրանցել:

«Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա փորձել է մոբիլիզացնել հավելյալ ուժեր։ Նա գնացել է ուկրաինական տարածքների անօրինական անեքսիայի։ Հիմա, երբ նա ռազմական դրություն է հայտարարել այն տարածքներում, որտեղ բնակիչները, ըստ նրա, ցանկանում են լինել Ռուսաստանի կազմում, դա խոսում է նրա հուսահատության մասին»,- ասել է Բլինքենը։

Երբ լրագրողը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ղեկավարի վերջին որոշումների վրա և պետքարտուղարին հարցրել՝ արդյո՞ք կարծում է, որ Պուտինը պատրաստվում է «լայնամասշտաբ պատերազմի», Էնթոնի Բլինքենը պատասխանել է, որ ռուսական ներխուժումն արդեն իսկ ավելի ոչ ընտրողական է դառնում բռնությունների առումով:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի բռնակցված 4 մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին է հայտարարել։ Նա նաև բարձր «պատրաստվածության» տարբեր մակարդակներ է սահմանել Ռուսաստանի բոլոր շրջաններում։

Տաթև Ֆռանգյան