Ռուսաստանը պատրաստվում է քանդել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և դրա մեջ մեղադրել Կիևին. ISW

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Հերթական ամենօրյա զեկույցում Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները վերլուծել են ռուս պաշտոնյաների հայտարարությունները Խերսոնի շրջանում իրավիճակի վերաբերյալ՝ գալով այն եզրակացությանը, որ Մոսկվան, ըստ երևույթին, սկսում է նախօրոք տեղեկատվական ֆոն ստեղծել՝ արդարացնելով ծրագրված նահանջը և Խերսոնի շրջանի հսկայական տարածքների կորուստը։

Վերլուծական կենտրոնը նշում է, որ ակնհայտ է, որ ռուսական ռազմական հրամանատարությունը դասեր է քաղել Խարկովի մարզում ուկրաինական հակահարձակման ժամանակ նախկին տեղեկատվական և օպերատիվ ձախողումներից և, հետևաբար, նախօրոք փորձում է նվազագույնի հասցնել ուկրաինական հերթական հաջող հարձակումը հետ մղելու իր ձախողումների հետևանքները, կարծում են վերլուծաբանները։

Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից իբր նախապատրաստված հարձակման մասին նախօրեին արված հայտարարությունները նպատակ ունեն տեղեկատվական քող ապահովելու ռուսական զորքերի կողմից ամբարտակի ոչնչացման և հետո դրանում Ուկրաինային մեղադրելու համար, կարծում են ամերիկացի փորձագետները։

Նրանց կարծիքով՝ Կրեմլը կարող է փորձել օգտագործել այդ սադրանքը, որպեսզի խլացնի ռուսական զորքերի երրորդ ստորացուցիչ նահանջի մասին լուրերը։ Նման սադրանքը կարող է ներկայացվել որպես Կրեմլի այն կեղծ թեզի հերթական «հաստատումը», թե Ուկրաինան ահաբեկչական պետություն է, որը միտումնավոր հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը, ասվում է զեկույցում։