ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ քննարկվում են սպառազինության ձեռք բերման հարցեր. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան։ Կարծեք թե, Դելիի հետ ռազմական համագործակցություն է ձևավորվում, այցի նպատակները որո՞նք են։

-Այս համագործակցությունն արժեքավոր է այն առումով, որ Հնդկաստանն ունի նոր ձեռքբերումներ սպառազինության առումով։ Բնականաբար, մեր համագործակցությունը Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական է։ Բավականին շոշափելի է հիմա։ Հիմա ինչ դուք տեսնում եք նշանակում է, որ բանակաշինության հարցում կարևոր դերակատարումը վերապահված է սպառազինությանը և անձնակազմի վերապատրաստմանը։

-Մեկ ամսվա ընթացքում Հայաստան ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություններ ժամանեցին, այդ թվում՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ամերիկյան կողմը հայտարարեց, որ ցանկանում են լսել, թե Երևանն ինչպիսի համագործակցություն է ակնկալում Վաշինգտոնից։ Ի վերջո, ի՞նչ առաջարկներ եղան ԱՄՆ-ին։

-Հաշվի առնելով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ունենք պարտավորություններ, բայց անկաշկանդ ենք մեր երկրի անվտանգությունը բավարար հիմքերի բերելու առումով։ Հնարավոր և անհնար միջոցներով պետք է մեր խնդիրների լուծմանը հասնենք։ Դա նշանակում է, որ մենք ունենք երկխոսություն այլ երկրների քաղաքական մարմինների հետ։

Կոնգրեսի ղեկավարի այցը Հայաստան շատ կարևոր էր, և եղավ Պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ, Ֆրանսիա, Հնդկաստան։ Գնում է ակտիվ բանակաշինության պրոցեսը։

-Քննարկումներն ինչի՞ շուրջ են։

-Բանակաշինության։

-Նաև զենքերի՞ ձեռքբերման։

-Բնականաբար, առանց սպառազինության խնդիրների՞, նաև կրթության խնդիրների՞։

Մանրմասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան