Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
19.10.2022 | 16:08
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։